Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել

Իրավապահների կողմից քննությունն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և թիվ 75 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը»:

Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ

Վթարի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ականատեսների խոսքով՝ վիրավորներին տեղում առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննությունն է իրականացվում վթարի մանրամասները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանները պարզում են նաև վարորդների և վիրավորների ինքնությունը: