Խոշոր ավտովթար Արմավիրում. Դալարիկի քահանան տեղափոխվել է հիվանդանոց

Հոսպիտալացված հոգևորականը մարմնական վնասվածքներ ունի, վթարի հանգամանքները պարզվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Գ. Շահինյանի վարած «Մերսեդես» և Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Վ. Անանյանի վարած «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:

Երևանում վթարի է ենթարկվել 75 համարի երթուղայինը. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել

Վթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների՝ նա Դալարիկ գյուղի «Սուրբ Վարդան» եկեղեցու քահանան է:

Ավտովթարի հանգամանքները պարզվում են։