ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այսօր Երևանում և մարզերում ուժգին քամին մի շարք վնասներ է պատճառել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել տարբեր հասցեներում քամու հետևանքների մասին։
Մասնավորաբար, ԱԻՆ տեղեկություններով Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պատկերացրեք տղամարդը լացի. Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին
Ժամը 19։30-ի դրությամբ՝ փրկարարները շարունակում են տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել։