Ծեծկռտուք Թբիլիսիում ադրբեջանցիների ու քրդերի միջև. 1 ադրբեջանցի մահացել է

Վիրավորների, ծեծկռտուքի մասնակիցների թվի, ինչպես նաև բախման պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցի և քուրդ երիտասարդների միջև։ Ադրբեջնական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով 32-ամյա ադրբեջանցի է մահացել, կան վիրավորներ։ Ծեծկռտուքի պատճառի և մասնակիցների թվի մասին տեղեկություններ առայժմ հայտնի չեն։

Հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին վրացական Դմանիսի քաղաքում զանգվածային ծեծկռտուք էր եղել տեղի սվանների ու ադրբեջանցիների միջև։ Օրեր շարունակ իրավիճակը քաղաքում այնքան լարված էր, որ մեծ թվով ոստիկանական ուժեր էին մոբիլիզացվել՝ նոր բախումներ թույլ չտալու համար։