Անցնող շաբաթվա ընթացքում ներքաղաքական կրքերը ոչ միայն չհանդարտվեցին, այլև նոր ցնցումներ եղան։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ ստորագրել։
Որքան էլ համոզում է՝ «100 տոկոսով Հայաստանի շահերից է», բայց փաստաթղթի բովանդակությունը հույժ գաղտնի պահելը քաղաքացիներին նոր ու լուրջ մտահոգությունների առիթ է տալիս։ Առավել ևս, երբ տարբեր աղբյուրներ հրապարակում են հավանական փաստաթղթից հատվածներ, ըստ որոնց՝ Հայաստանը տարածքային նոր զիջումների է գնալու։ Ստորագրվելիք փաստաթուղթն ավելի մտահոգիչ դարձավ, երբ ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետության ԶՈւ վերահսկողության տակ Խորհրդային Ադրբեջանից տարածքներ կան։
Երևանի փողոցներում ընդդիմադիր տարբեր ուժերն ու նաև սովորական քաղաքացիները հանրահավաքներ սկսեցին՝ փաստաթուղթը հրապարակելու պահանջով, անգամ ստորագրահավաք նախաձեռնեցին։ Բայց այդպես էլ ընդդիմադիր ուժերը չհամախմբեցին իրենց կարողություններն այս պայքարում։ Փոխարենը միասնաբար գործեցին ուժայինները՝ բերման ենթարկելով հանրահավաքների մասնակիցներին։
«Սև հովազ» Նաոմի Քեմփբելը 51 տարեկան է. հայտնի դիզայներների գլխավոր մուսայի լուսանկարները
Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում առաջ եկած ու ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցիներն էլ դեռ տեղում են։ Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ նրանց թիվը 500-600-ի է հասնում։ Սահմանային այդ հատվածներում իրավիճակը պարբերաբար լարվում ու պայթյունավտանգ է դառնում։
Ներքաղաքական կյանքում անցնող շաբաթվա ընթացքում հրաշքներ չեղան, բայց Sputnik Արմենիան հրաշքի մասին, այնուամենայնիվ, պատմեց։ Ապրիլի 7-ին 12 տարվա սպասումից հետո 53-ամյա կինը Երևանում երկվորյակ տղաներ լույս աշխարհ բերեց։