ՌԱԴԻՈ

Հնարավո՞ր է խուսափել նոր կապիտուլյացիայից. Գեղամյանը` նոր փաստաթղթի մասին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է աղմկահարույց փաստաթղթի հնարավոր վտանգների մասին և նշել, որ օրվա իշխանություններն այն վավերացնելու լեգիտիմություն չունեն։ 
Sputnik
Հնարավո՞ր է խուսափել նոր կապիտուլյացիայից. Գեղամյանը` նոր փաստաթղթի մասին

Սա Հայաստանի կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթն է, որը բխում է նոյեմբերի 9-ի տրամաբանությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Սա բոլորովին նոր փաստաթուղթ է, բայց քանի որ տրամաբանությունը պահպանվել է, և պահպանվել են Հայաստանի անունից բանակցողները, հետևաբար նրանք համաձայնվում են այդ նույն տրամաբանությամբ փաստաթուղթ ստորագրելու»,- ասաց նա։

Նրա կարծիքով`եթե նոյեմբերի 9-ից հետո ՀՀ բանակցողները փոխված լինեին, ապա այսօր կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթ ստորագրելու հարցը չէր քննարկվի։ Ըստ թուրքագետի` գրչի մեկ հարվածով այս նոր փաստաթուղթը վավերացնելու վարչապետի պաշտոնակատարի ցանկությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը։ 

Պրոցեսներ են ընթացել առանց մեր իմացության. Մարուքյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի մասին

Գեղամյանի խոսքով` հասարակությունն օրվա իշխանությանը չի լիազորել նման կարևորագույն և բախտորոշ փաստաթուղթ ստորագրել։ Նախ`այն պարզ պատճառով, որ փաստաթուղթը գաղտնի էր պահվում հասարակությունից, և եթե չլիներ հայտնի արտահոսքը` չի բացառվում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության օրինակով, այն ստորագրելուց հետո միայն հանրայնացվեր, երկրորդ` այդ փաստաթղթի մշակմանը պետական ինստիտուտներից որևէ մեկը չի մասնակցել, մասնակցել են միայն կոնկրետ անձինք։

«Բովանդակային առումով այդ փաստաթուղթը ևս խնդրահարույց է, քանի որ արտահոսքի արդյունքում բացահայտված  տվյալները, ավելին` դրանց մասին ուղիղ հարցադրումները փաստացի չեն հերքվել։ Օրինակ` արդյո՞ք անկլավները հանձնվելու են Ադրբեջանին` չի հերքվել, որ ժողովրդի կասկածները փարատվեն»,- նշեց Գեղամյանը։

Նրա համոզմամբ` դեռ հնարավոր է խուսափել Հայաստանի ու Արցախի վերջնական կործանումից. ժողովրդական լայն զանգվածների ճնշման և պետական ինստիտուտների հակազդեցության պարագայում կարելի է կանխել այդ խայտառակ փաստաթղթի վավերացումը։

Պնդումը, թե «Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա», ճիշտ չէ. ՊՆ-ն հերքում է

Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հաստատեց, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։