Դավիթ Օվասապյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակիչում 7։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցուն, կիսաեզրափակիչում՝ ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին ու դուրս եկավ եզրափակիչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության եզրափակիչում ծանր քաշային Դավիթ Օվասապյանը մայիսի 22-ի երեկոյան պարտվեց ռուս Միխայիլ Լապտևին ու դարձավ արծաթե մեդալակիր։

Ռազմիկ Պապիկյանն ու Հրայր Ալիխանյանը Եվրոպայի փոխչեմպիոններ դարձան

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ Սամվել Գևորգյանը՝ բրոնզե մեդալակիր:

Մեր հավաքականի մեկ այլ անդամ՝ Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակիչում 7։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին, ապա կիսաեզրափակիչում՝ ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին ու դուրս եկավ եզրափակիչ։