Թուրքիայում լրագրողին ազատել են աշխատանքից Սուլեյման Սոյլուի վերաբերյալ «տհաճ» հարցի համար

Դատախազություն հարցում է ուղարկվել, որպեսզի ստուգեն` թուրք լրագրողը որևէ ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանում է, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Andalou» թուրքական պետական գործակալությունն իր լրագրող Մուսաբ Թուրանին ազատել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին հարց է ուղղել ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ են վարել

Ավելի վաղ Թուրքիայի հայտնի քրեական հեղինակություններից մեկը՝ այժմ արտերկրում թաքնվող Սեդաթ Փեքերը YouTube-ում մի քանի տեսահոլովակ էր տեղադրել, որոնցում նա մի շարք նախկին և գործող բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, մասնավորապես՝ Սոյլուին, մեղադրում էր կոռուպցիայի և մաֆիայի հետ կապերի համար: Երեկ կայացած ասուլիսի ժամանակ Թուրանը Թուրքիայի արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարներին՝ Մուսթաֆա Վարանքին և Բեքիր Փաքդեմիրլիին, հարցրել է, թե պատրաստվո՞ւմ է արդյոք կառավարությունն արձագանքել այդ մեղադրանքներին։ Նա ավելացրել է, որ Սոյլուն բարոյական լուրջ վնաս է հասցնում իշխող կուսակցությանը։

Թուրքիան կրկին ճանաչվել է աշխարհի գլխավոր «բանտապանը» լրագրողների համար

«Դադարեցվել է պայմանագիրը «Anadolu» գործակալության թղթակից Մուսաբ Թուրանի հետ, որը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրության չափորոշիչներին չհամապատասխանող հարցեր է հնչեցրել` դրանք վերածելով քաղաքական քարոզչության գործողության, հեռարձակելով դա ուղիղ եթերում, սոցցանցերի իր էջերում»,-ասված է գործակալության տնօրինության հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարցում է ուղարկվել դատախազություն՝ ստուգելու համար` թուրք լրագրողը որևէ ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանում է, թե ոչ։

Սկանդալ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում. թուրք լրագրողը հարձակվել է հայ փորձագետի վրա