«Սև հովազ» Նաոմի Քեմփբելը 51 տարեկան է. հայտնի դիզայներների գլխավոր մուսայի լուսանկարները

Sputnik

Նաոմի Քեմփբելին ժամանակակից նորաձևության ոլորտի ամենավառ կերպարներից մեկն են համարում, և դա միանգամայն հիմնավոր պնդում է։ 90-ականների գլխավոր սուպերմոդելը, ամսագրերի շապիկին հայտնված առաջին սևամորթ կինը ոգեշնչման աղբյուր է դարձել բազմաթիվ մոդելների համար` փաստացի ճանապարհ hարթելով դեպի բարձր նորաձևության աշխարհ։

Քիմ Քարդաշյանը որոշել է նմանվել Նաոմի Քեմփբելին

Նաոմին երկար ճանապարհ է անցել։ Մասնագիտական կարիերան սկսել է 15 տարեկանում, երբ նրան պատահաբար փողոցում նկատել է մոդելային գործակալը։ Արդեն մեկ տարի անց նա մեկնել է Փարիզ ու հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Իր ավելի քան 30-ամյա կարիերայի ընթացքում «սև հովազը» հասցրել է համագործակցել մի քանի տասնյակ հայտնի կուտյուրյեների հետ։

Նաոմիի անհավանական գեղեցկության և պրոֆեսիոնալիզմի «զոհ» են դարձել ամենահռչակավոր դիզայներները։ Նրան չեն կարողացել դիմակայել ո՛չ Իվ Սեն Լորան, ո՛չ Ջիանի Վերսաչեն։

Instagram-ի «շոկոլադե» աստղը

Այսօր` մայիսի 22-ին, Նաոմի Քեմփբելը նշում է իր 51-րդ տարեդարձը։ Իսկ մի քանի օր առաջ նրա կյանքում անհավանական իրադարձություն է տեղի ունեցել՝ նա առաջին անգամ մայր է դարձել։ Երեխայի սեռը նա չի բացահայտել, բայց խոստովանել է, որ անսահման երջանիկ է։

Նաոմի Քեմբլի հիշողությունները. կողոպուտ «Քարդաշյանի սցենարով»

1 / 11
Կառլա Բրունին, Կլաուդիա Շիֆերը, Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆոդը և Հելենա Քրիստենսենը «Versace»-ի գարուն-ամառ 2018 հավաքածուի զգեստներով։
2 / 11
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մասնակցում է Պորտելա սամբայի դպրոցի շքերթին Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա, 2005թ․
3 / 11
Նաոմի Քեիփբելը Մայքլ Ջեքսոնի «In the Closet» տեսահոլովակում, 1992թ.
4 / 11
Նաոմի Քեմփբելը բացում է «Victoria's Secret»-ի ներքնազգեստի գարնանային հավաքածուի ցուցադրությունը Նյու Յորքում, 1996թ․
5 / 11
Նաոմին՝ Fendi-ի աշուն-ձմեռ 1997-98 հավաքածուի ցուցադրության ժամանակ, Միլան, 1997թ․
6 / 11
Նաոմի Քեմփբելը շուրթերին է մոտեցնում արծաթե շեփորը` պոդիումի վրա քայլելով «Victoria's Secret»-ի ցուցադրության ընթացքում Նյու Յորքում, 2005թ․
7 / 11
Բրիտանացի թոփ-մոդել Նաոմի Քեմփբելը կեցվածք է ընդունում «Ferrari» թիմի մենեջեր Լուկա Մոնտեզեմոլոյի համար, Հունգարիայում Ֆորմուլա-1-ի եզրափակիչի ժամանակ, «Hungaroring» մայրուղու վրա, 2000թ․
8 / 11
Նաոմի Քեմփբելը մոդելների հետ՝ իր կարիերայի 25-ամյակի տոնակատարությանը, «Dolce & Gabbana»-ի խանութում, Նյու Յորք, Մեդիսոն Ավենյու, 2010թ․
9 / 11
Նաոմի Քեմփբելն արտասվում է Սոուետոյի Բարագվանատ հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում, 1997թ․
10 / 11
Մոդել Նաոմի Քեմփբելը գրկել է Էմփայր-սթեյթ-բիլդինգի մանրակերտը Կարմիր Քթի օրվա առթիվ, Նյու Յորք, 2016թ․
11 / 11
Նաոմի Քեմփբելը համբուրվում է դիզայներ Տիտո Բեսսոյի հետ TNG աշուն-ձմեռ 2005 հավաքածուի ցուցադրությունից հետո, Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանում, Բրազիլիա, 2005թ․