ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Մայիսի 22-ին` ժամը 06:13-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտ պայթյունի ձայն է լսվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։
Ըստ ԱԻՆ–ի` այդ ավտոտնակը շահագործվել է որպես ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կետ։
Ողբերգական ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին. 2 մարդ տեղում մահացել են
Հրդեհը մարվել է 06:45-ին: Այրվել է ավտոտնակը (24 քմ), և պայթել է ներկի 2 տարա (500 մլ):
Վրաերթ Երևանի «Մեգամոլ» սուպերմարկետի մոտ. ավտոմեքենան հարվածել է 2 տղամարդու. տեսանյութ