ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Այսօր աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կիսանդրու հեղինակը հայ քանդակագործ Ալիս Մելիքյանն է։
Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին. աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան օրն է
Հիշեցնենք` Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին, մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։