ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելուն ուղղված գործողությունների ընթացքն ու հետագա քայլերը:
Նիստում քննարկված հարցերի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվում։
Ի դեպ, այսօր լրանում է 10-րդ օրը, ինչ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանցի զինծառայողները մտել են ՀՀ ինքնիշխան տարածք ու հրաժարվում են հեռանալ։
Մի քանի օր տևած բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, որից հետո ադրբեջանական կողմը հրաժարվել է ներկայանալ բանակցությունների։ Այս օրերին նաև միջադեպեր ու ծեծկռտուքի մի քանի դեպք է գրանցվել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիները նաև կրակոցներ են արձակել։
Հիշեցնենք` ԱԽ նախրոդ նիստը կայացել էր մայիսի 17-ին։