ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրամանի փոփոխությամբ՝ խրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ V»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսպիսով, «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ»:
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան էր բերվել ապրիլի 8-ին։ 14 հազար երկրորդ դեղաչափը Հայաստան հասավ մայիսի 12–ին։
181 նոր դեպք, 15 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում