ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին։ Տեղեկությունը հայտնում է championat.com–ը։
Ըստ կայքի ՝ մարզչի ու ֆուտբոլիստի հարաբերությունները սրվել են ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Մելիքյանը հայհոյել է ֆուտբոլիստին։ «Փյունիկը» որոշել է խզել պայմանագիրը Կոբյալկոյի հետ։
Երբ հարձակվողը եկել է թիմին հրաժեշտ տալու, նա մարզչին խնդրել է ներողություն խնդրել ասածների համար։ Երբ մերժում է ստացել, ապտակել է Մելիքյանին ու մեկնել օդանավակայան։
Մելիքյանն ու «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ռուս ֆուտբոլիստին բռնել են օդանավակայանում ու ծեծել նրան։
«Միլանն» ուզում է թուրք ֆուտբոլիստին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով
Նշվում է, որ հարձակվողը հրաժարվել է ցուցմունք տալ իրավապահ մարմիններին և մեկնել է Ռուսաստան:
Հիշեցնենք` Անտոն Կոբյալկոն սկզբում խաղում էր «Արարատ-Արմենիայի» կազմում, թիմին էր միացել 2018 թվականի ամռանը: 2020 թվականի հուլիսին պայմանագիր էր կնքել «Փյունիկի» հետ։
Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը. ԶԼՄ