Բարձունքը գտնվում է սահմանագծի վրա. ՊՆ–ն մեկնաբանում է ադրբեջանական հերթական տեսանյութը

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում մի տեսանյութ է տարածվել, որի հեղինակները պնդում են, թե Ադրբեջանի զինուժը գրավել է ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածում գտնվող բարձունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ադրբեջանցի զինծառայողները զավթել են Սևանա լճից 5 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքն ու հաստատվել այնտեղ։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՊՆ-ից, թշնամին ներկա պահին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում:

«Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում, տարբեր բարձունքների վրա մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- ասացին ՊՆ-ից:

Հիշեցնենք` այսօր սոցցանցերի ադրբեջանական տիրույթում մի տեսանյութ էր տարածվել, որի հեղինակները պնդում էին, թե Ադրբեջանի զինուժը գրավել է ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածում գտնվող բարձունքը։

Razm.Info կայքը տեսանյութի տեղորոշում էր կատարել և պարզել, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:

Ադրբեջանցիներն ասել են` կհեռանանք, հետո ագրեսիվացել են. սյունիքյան միջադեպի մանրամասները