ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է հետևել, թե ինչպես են իրականացվում հրադադարի ամրապնդմանն ուղղված ամերիկյան ջանքերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 26-27-ը կմեկնի Իսրայել և Արևմտյան ափ։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրին:

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ են վարել

Նշվում է, որ Բլինկենն ուզում է տեսնել, թե ինչպես են իրականացվում Գազայի հատվածում հրադադարի ամրապնդմանն ուղղված ամերիկյան ջանքերը։

ԱՄՆ-ի, Իսրայելի և Պաղեստինի պաշտոնական աղբյուրները չեն հրապարակել Բլինկենի ամբողջական երթուղին։

Մինչդեռ գործակալության աղբյուրի տվյալներով` Բլինկենը նաև Եգիպտոս կայցելի, որը որպես միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, ինչպես նաև Հորդանանում հրադադար հաստատելու համար:

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը ոչ մի զիջում չի արել Իսրայելին, որպեսզի դրդի հրադադար հաստատել Պաղեստինի հետ:

Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների կոտորածը ժխտողը չպետք է դասեր դա Իսրայելին․ Լապիդ

Հիշեցնենք` Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետը միաձայն ընդունել է Պաղեստինի հետ առանց որևէ պայմանների փոխադարձ հրադադարի մասին Եգիպտոսի նախաձեռնությունը: Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ կազմակերպությունում հավաստիացրել են, որ Թել Ավիվի կողմից նույնանման գործողությունների դեպքում կպահպանեն հրադադարը:

Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել մայիսի 21-ի գիշերը՝ ժամը 02: 00-ին:

Իսրայելը զորք կմտցներ Գազայի հատված, եթե անհրաժեշտություն լիներ. Նեթանյահու