ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ են վարել

ԱՄՆ–ի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկկողմ համագործակցության հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել են հեռախոսով։ Տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում։

«Պետքարտուղար Բլինկենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Միացյալ Նահանգների ու Թուրքիայի համագործակցության կարևորությունը` ներառյալ Սիրիային և Աֆղանստանին վերաբերող ընդհանուր շահերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Զերծ մնալ հակահայկական քարոզչությունից. ԵԽ–ն հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձևը

Բլինկենը նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Թուրքիայի և Հունաստանի բանակցություններին և կարորել է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խրախուսումն ու պաշտպանությունը:

Թուրքիայի հարավ-արևելքում անօդաչու սարքերը հարձակվել են երկու ռազմաբազայի վրա