«Որոշել եմ արտահերթ ընտրություններին չառաջադրվել». Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանը անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի հետ համակերպվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ չի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Նա Facebook-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել ու խոսել իր որոշման պատճառների մասին։

ՀԱԿ–ն ընդդիմությանը մեղադրում է Ադրբեջանի ծրագրերին նպաստելու մեջ

Նա նշել է, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ինչը հարիր չէ իր և իր կողմից ղեկավարված կառույցի անցած ճանապարհին և առաքելությանը։

«Որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին, մնալով հավատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու իմ կոչմանը»,-ասել է Միքայելյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակվել հունիսի 20-ը։