Թուրքիայի հարավ-արևելքում անօդաչու սարքերը հարձակվել են երկու ռազմաբազայի վրա

Սա վերջին երեք օրվա ընթացքում թուրքական ռազմական օբյեկտների վրա երկրորդ նման հարձակումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի -Sputnik. Թուրքիայի արևելքում ռադիոկառավարվող անօդաչուները հարձակվել են երկու ռազմական օբյեկտի վրա, տուժածներ և վնասներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիա` ռուսական թռիչքների արգելման որոշումն ավելի շատ քաղաքական, պատժիչ բնույթ է կրում

«Բաթմանի մեր ռազմաբազայի վրա, որտեղ տեղակայված են անօդաչու թռչող սարքեր և 23-րդ հետևակային դիվիզիայի հրամանատարությունը Շիրնակում, հարձակման փորձ է կատարվել ռադիոկառավարվող ավիամոդելների միջոցով», - հայտնել է թուրքական ռազմական գերատեսչությունը:

Սա վերջին երեք օրվա ընթացքում թուրքական ռազմական օբյեկտների վրա երկրորդ նման հարձակումն է։ Մայիսի 19–ին Թուրքայի ՆԳՆ ղեկավար Սուլեյմանը Սոյլուն հայտնել է երկու անօդաչու թռչող սարքերի չեզոքացման մասին, որոնք Թուրքիայի ավիաբազայի վրա են հարձակվել Դիարբեքիրում։