Թուրքիա` ռուսական թռիչքների արգելման որոշումն ավելի շատ քաղաքական, պատժիչ բնույթ է կրում

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է, և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Ժալե Օզգենթյուրքը գրում է, որ դեպի Թուրքիա` ռուսական թռիչքների արգելման որոշումն ավելի շատ քաղաքական և փոքր-ինչ պատժիչ բնույթ է կրում, քան կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ: Նա թեմայի վերաբերյալ հարցազրույցներ է վերցրել ռուս գործարարներից և վերլուծական անդրադարձ կատարել իր սյունակում, տեղեկացնում է Ermenihaber–ը:

Ռուսը գործարարներից մեկն Օզգենթյուրքին հայտնել է, որ Թուրքիայի դեմ սահմանված արգելքի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լուրեր են շրջանառվել, որ Անկարան ԱԹՍ-ներ է վաճառել Ուկրաինային:

Ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթեր իրականացնել. ցանկում ՀՀ–ն էլ կա

Օզգենթյուրքը, մեջբերելով ռուս գործարարի խոսքերը, գրել է. «Եթե նույնիսկ ռուս զբոսաշրջիկների կողմից պահանջարկը մեծանա էլ, կառավարությունը զգուշացրել է՝ «ծրագրեր մի կազմեք»»:

Նշվում է, որ ամառային արձակուրդների համար Ռուսաստանի մոտ 20 շրջաններից թռիչքներ են լինելու տարբեր ուղղություններով: 

Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչև հունիսի 30-ը հաղորդակցությունը Ռուսաստանի հետ կբացվի: 

Հիշեցնենք, որ ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։

Այնուհետև ռուսական «S7» և «Aeroflot» ավիաընկերություններն ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։

«Bees» ավիաընկերությունը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթեր կիրականացնի

Հիշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը և մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է, և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։