ՌԱԴԻՈ

Սյունիքում կասեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Սյունիքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։
Sputnik
Սյունիքում կասեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը

Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունեցիներն ու առաջին բանակային կորպուսի զինծառայողներն կասեցրել են թշնամու առաջխաղացման փորձը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Սյունեցիներին վայել գործողություն է եղել։ Լավ ջարդել ենք, լարել։ Այս պահին նույն տեղում են։ Առաջին բանակային կորպուսի մեր ծառայող ընկերները և սյունեցիները չեն թողել, որ թշնամին առաջ գա»,- ասաց նա։

Առուշանյանը միջադեպի պահին դեպքի վայրում չի եղել։ Ասում է` հայկական կողմի տղաները լուրջ վնասվածքներ չեն ստացել, իսկ ահա ադրբեջանցիներին մի լավ դաս են տվել։

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք. ՊՆ

«Մեր կողմի բոլոր տղաները ուժեղ են, ձիգ են, ոչ մի խնդիր չկա։  Լուրջ վնասվածքներ չունենք, կանցնի։ Սյունեցիներն ու առաջին բանակային կորպուսը հային վայել արժանի պատիժ են տվել»,- հավելեց Գորիսի քաղաքապետը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 20-ին Սև լճի տարածքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող վնասվածք է ստացել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։