Սննդաբաններն ասել են՝ ինչով կարելի է փոխարինել առավոտյան սուրճը

Թեև սուրճը հարուստ է օգտակար հատկություններով, այնուամենայնիվ, կարող է նյարդային գրգռվածություն առաջացնել։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս համեղ փոխարինող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Սննդաբաններն առավոտյան սուրճի օգտակար այլընտրանք են առաջարկում թեյի տարբեր։ Տեղեկությունը հայտնում է Իզվեստիա թերթը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին:

Ըմպելիք, որը կօգնի սննդի չարաշահման դեպքում. սննդաբանը բաղադրատոմս է ներկայացրել

Մասնագետները կարծում են, որ թեև սուրճը հարուստ է օգտակար հատկություններով, այնուամենայնիվ, կարող է նյարդային գերգրգռվածություն առաջացնել: Բացի այդ, այս խմիչքը կարող է բացասաբար ազդել մարսողական համակարգի աշխատանքի վրա:

Նուտրիցոլոգ Քերի Հանսն առաջարկում է փոխարինել սուրճը ճապոնական մատչա կամ որևէ այլ կանաչ թեյով։

Սննդաբանի խոսքով՝ թեյը նյարդային լարվածություն ու անքնություն չի առաջացնում, քանի որ պարունակում է թեանին, որը չեզոքացնում է կոֆեինի բացասական հետևանքները:

Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է. սննդաբանը բացատրում է` ինչու

Բացի այդ, որպես առավոտյան ըմպելիք` ավանդական սուրճին կարող է փոխարինել սնկային սուրճը։

«Այդ ըմպելիքը կօգնի հաղթահարել կախվածությունը սուրճից, քանի որ պատրաստվում է բուժիչ սնկերից և համային հատկություններով քիչ է տարբերվում իրական սուրճից, բայց ավելի քիչ կոֆեին է պարունակում։ Բացի այդ, սնկային սուրճի պարունակած ադապտոգենները կօգնեն պաշտպանել օրգանիզմը սթրեսից», - կարծում է մասնագետը։

Սննդաբան Լորեն Մինչենն իր հերթին կարծում է, որ առավոտյան լավ է նաև սպիտակ թեյ խմել, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ ու պոլիֆենոլներ, որոնք օգնում են պայքարել բորբոքային գործընթացների դեմ ու դանդաղեցնում են ծերացումը: Բացի այդ, սպիտակ թեյը, ինչպես և կանաչը, բարելավում է սրտի աշխատանքը և նվազեցնում խոլեստերինի մակարդակը:

Մինչենը խորհուրդ է տալիս առավոտյան խմել ռոյբուշ կարմիր թեյ։ Այն հանում է թրթնջուկաթթուն, որը մնում է երիկամներում ու կարող է միզաքարային հիվանդություն առաջացնել։

Ինչպես խուսափել սթրեսից բխող շատակերությունից. 4 խորհուրդ սննդաբանից