Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

Նորանշանակ վարչության պետը տասներկուամյա աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի անձնակազմին ներկայացրել է ՀՀ ՔԿ–ի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության նորանշանակ պետ Ազատ Գևորգյանին: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Գեներալ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ նորանշանակ վարչության պետը համակարգում նոր մարդ չէ: Նա Գևորգյանին հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել։

Նշենք, որ Գևորգյանը տասներկուամյա աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, Շիրակի, Կոտայքի, Երևան քաղաքի դատախազություններում, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազությունում: