«Մեծ սաղավարտի» ամենաերիտասարդ հաղթողը. Ալեքսիս Օհանյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի դուստրը գնում է մայրիկի ճանապարհով, նա սիրում է թենիս խաղալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հայկական ծագումով հայտնի ամերիկացի գործարար, Reddit վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նրա դուստրը՝ փոքրիկ Օլիմպիան, սովորում թենիս խաղալ:

«Բարի լույս։ Աշխատում եմ թենիսիստուհու հայր դառնալու` իմ անխուսափելի փոխակերպման վրա»,–լուսանկարին կից գրել է Օհանյանը։

​Լուսանկարը շատ է դուր եկել Ալեքսիսի հետևորդներին։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

««Մեծ սաղավարտի» ամենաերիտասարդ հաղթողը»,«Թենիսը նրա գեների մեջ է», «Հրաշք աղջիկ է, մայրիկի նման»», - գրել են օգտատերերը:

Հիշեցնենք՝ Ալեքսիս Օհանյանն ամուսնացած է հայտնի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսի հետ։ 2017թ․-ի ծնվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Ուիլյամսի և ամերիկահայ գործարար Օհանյանի դուստրը:

Փոքրիկին անվանել են Ալեքսիսի պատվին` Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։

Անսպասելի շրջադարձ. Ալեքսիս Օհանյանի հայրը երազում էր, որ որդին ֆուտբոլիստ դառնար