ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովը զեկույց է պատրաստում պատերազմի հումանիտար հետևանքների մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում այն առնչությամբ, որ 2020թ.–ի հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են վերադարձվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:

Նա նաև վստահեցրել է, որ ԵԽ–ն շարունակում է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին:

Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտադրում է առանց նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում այն առնչությամբ, որ «2020թ.–ի հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»։

Նա տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովը զեկույց է նախապատրաստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով: «Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աջակցելու երկու անդամ-երկրներին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման»,- նշել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Նոյեմբերի 9–ի հայտարարության ընդունումից հետո 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք են վերադարձել հայրենիք: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ևս շուրջ 200 հայ գերի կա:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են գերիների հարցը