«Լևանտեի» հայ ֆուտբոլիստը 44 համարն է ընտրել արցախյան պատերազմի հերոսների պատվին

Էդգար Սևիկյանը Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում նորամուտը նշել էր «Խետաֆեի» դեմ խաղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Իսպանիայի Լա լիգայի եզրափակիչ փուլի՝ «Կադիսի» դեմ այսօր կայանալիք խաղում իսպանական «Լևանտեի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն ընդգրկվել է թիմի հիմնական կազմի հայտացուցակում։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հայտնում է մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Էդգարը 44-րդ համարն է ընտրել արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների պատվին», - գրել է Մամբրեյանը։

Ծանրորդ Էդուարդ Անանյանը 4 տարով որակազրկվել է

Սևիկյանը Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում նորամուտը նշել էր անցյալ տարի: 19-ամյա հայ ֆուտբոլիստը «Լևանտեի» կազմում խաղադաշտ էր դուրս եկել իսպանական Լա Լիգայի 12-րդ տուրում`«Խետաֆեի» դեմ խաղում:

Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը. ԶԼՄ

Նշենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում:

Սևիկյանը Վալենսիայի «Լևանտե» է տեղափոխվել 2017 թվականին և հանդես է եկել պատանեկան թիմերում:

«Միլանն» ուզում է թուրք ֆուտբոլիստին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով