Իսրայելը զորք կմտցներ Գազայի հատված, եթե անհրաժեշտություն լիներ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետն ասել է, որ ՀԱՄԱՍ շարժմանը առավելագույն վնաս է հասցվել, իսկ իսրայելական կողմը նվազագույն կորուստներ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը զորք կմտցներ Գազայի հատված, եթե անհրաժեշտություն լիներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների կոտորածը ժխտողը չպետք է դասեր դա Իսրայելին․ Լապիդ

Նեթանյահուն նշել է, որ ՀԱՄԱՍ շարժմանը առավելագույն վնաս է հասցվել, իսկ իսրայելական կողմը նվազագույն կորուստներ ունի։

«Եթե ցամաքային զորքեր մտցնելու կարիք լիներ, մենք դա կանեինք», – վստահեցրել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետը երեկ երեկոյան ընդունել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադար հաստատելու Եգիպտոսի նախաձեռնությունը։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի խորհրդական Թահեր Ան Նոնոն հայտարարել է, որ շարժումը կհետևի հրադադարին, եթե Իսրայելը հավատարիմ մնա դրան:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի թունելները

Հիշեցնենք` Իսրայելի և Պաղեստինի սահմանին տիրող իրավիճակը սրվեց մայիսի 10-ի երեկոյան։ Մինչ օրս պաղեստինյան կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 4 070 հրթիռ, որոնցից մոտ 600-ն ընկել են Գազայի հատվածում։

Վերջին տեղեկություններով`՝ Իսրայելում 12 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Իսրայելական պատասխան ավիահարվածների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 230-ի, զոհերի թվում 65 անչափահաս կա: Վիրավորվել է ավելի քան 1,7 հազար մարդ։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին