Ինչ վիճակում են հիվանդանոց տեղափոխված հայ զինծառայողները

Մայիսի 20-ին Սյունիքի մարզի Սև լճի տարածքում հայ ու ադրբեջնցի զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանքով կան տուժածներ երկու կողմերից, նրանք հոսպիտալացվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. 11 հայ զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց ադրբեջանցի զինծառայողների հետ վիճաբանությունից հետո, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել

Սյունիքի մարզպետարանի առողջապահության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ զինծառայողների առողջական վիճակը նորմալ է, այլ մանրամասներ չհայտնեցին։

Նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։