ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Tesla» ընկերությունը նախատեսում է ներկայացուցչություններ բացել Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՊՀ այլ երկրներում։ «SpaceX»-ի ղեկավար և «Tesla»-ի հիմնադիր Իլոն Մասկն այդ մասին հայտնել Է «Նոր գիտելիք» համաժողովի ժամանակ` պատասխանելով ուսանողների ու հյուրերի հարցերին:
Մասկը շփման ընթացքում խոսել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ուժեղացնելու մասին՝ նշելով շփումների բարելավման անհրաժեշտությունը:
Մայիսի 20-22-ը Ռուսաստանի 8 քաղաքում «Նոր գիտելիք» խորագրով կրթական մարաթոն է անցկացվում։ Գիտնականները, գործարարները, մշակույթի գործիչները իրենց գիտելիքներն են փոխանցում մյուսներին։ Իլոն Մասկը բանախոսների թվում է։
Իլոն Մասկը փոխել է իր կարծիքը պատվաստումների մասին, բայց ինքը չի պատրաստվում պատվաստվել