ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացվել հայ ռազմագերիների իրավունքների խախտումները

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է նաև Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացրել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչությունը։

ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացվել հայ ռազմագերիների իրավունքների խախտումները

Նա այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովը զեկույց է պատրաստում պատերազմի հումանիտար հետևանքների մասին

Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և մասնավորապես ռազմագերիների իրավունքների խախտումները։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ։ Իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում և քաղաքականացնում են հետվերադարձի գործընթացը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված է նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:

Մենք չպետք է թույլ տանք մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊ

Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։