ՌԱԴԻՈ

Չպետք է որևէ այլ հարց քննարկվի, քանի դեռ ադրբեջացիները չեն լքել ՀՀ տարածքը. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի պետական սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, Ալիևի ոչ վաղ անցյալի հայտարարություններին ու նախապես մեր սահմանն ամրացնելու անհրաժեշտությանը։
Sputnik
Չպետք է որևէ այլ հարց քննարկվի, քանի դեռ ադրբեջացիները չեն լքել ՀՀ տարածքը. Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` դեռ այն ժամանակ, երբ Ալիևը սկսեց հանդես գալ հայկական տարածքների նկատմամբ ակնհայտ նկրտումներ պարունակող հայտարարություններով, անհրաժեշտ էր անմիջապես զբաղվել սահմանների ամրակայմամբ։ Ըստ նրա` Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ չպետք է դառնա քննարկման առարկա, և դրա համար անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր գործիքները։

«Հայաստանն արդեն դիմել է ռազմավարական գործընկերոջը` Ռուսաստանին, ու ՀԱՊԿ–ին, հետևաբար պետք է ակնկալել, որ խնդիրը կլուծվի նաև նշված ռազմական դաշինքի ակտիվ ներգրավմամբ, թեև դեռ ցանկալի ակտիվություն չի ցուցաբերվում, իսկ միջազգային մյուս կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, Ֆրանսիան նույնիսկ Հայաստանին առաջարկել է ռազմական օգնություն, սակայն գործող իշխանությունը նախապատվություն է տվել ՀԱՊԿ–ին»,– նշեց իրանագետը։

Ադրբեջանը Արցախից հետո փորձում է ՀՀ սահմանամերձ տարածքներ գրավել. Այվազյան

Տոնոյանի խոսքով` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային լարվածությունը չափազանց մտահոգել է նաև Իրանին, ինչի ապացույցներից մեկը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի հայտարարությունն է, որի համաձայն` ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լինի անձեռնմխելի։ Այդ հայտարարությունն ուղղակի հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, որտեղից կարծիքներ են հնչել, որ Իրանը  հայամետ դիրքորոշում է որդեգրել։ 

Իրանագետի կարծիքով` պաշտոնական Թեհրանն անշուշտ ունի լծակներ` ազդելու Ադրբեջանի վրա, բայց այստեղ շատ կարևոր է, թե մենք ինչպես կհարաբերվենք այդ խնդրում մեր հարևանի հետ։ Ըստ Տոնոյանի` անհրաժեշտ է հարցը հստակ ձևակերպել, չպետք է որևէ այլ հարց քննարկsj, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները չեն լքել Հայաստանի տարածքը։ 

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։