ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Աթենքի արևմուտքի անտառազանգվածում սկսված հրդեհը հասել է քաղաքին, ոչնչացնում է տները և ծխով է պատել Ակրոպոլիսը, հայտնում է «Московский комсомолец» թերթը։
Աթենքի իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 5000 հեկտար անտառ, ոչնչացվել և վնասվել են բնակելի տներ, շարքից հանվել են էլեկտրահաղորդման գծերը: Հրդեհի ծուխը երևացել է ողջ Հարավային Հունաստանում և նույնիսկ Էգեյան ծովի առողջարանային կղզիներում:
Հրդեհը սկսվել է Աթենքից մոտ 70 կմ դեպի արևմուտք ՝ Լուտրակի առողջարանային քաղաքից դուրս։ Այն մարելու համար գործի են դրվել 17 ջրցան ինքնաթիռ և երեք ուղղաթիռ, ավելի քան 250 հրշեջ: Տարհանվել է 18 բնակավայր և մեկ կանանց մենաստան։
Հունաստանը խնդրել է օգտագործել Եվրոպական միության արբանյակային ծառայությունը՝ վնասը գնահատելու համար։