Արա Աբրահամյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են Երևանում

Հանդիպման շրջանակում քննարկվել են տարածաշրջանում զարգացող իրադարձություններին վերաբերվող հարցերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Մայիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և «Ռուսաստանի հայերի միություն» (ՌՀՄ) համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը։ Տեղեկությունը հրապարակվել է Աբրահամյանի Facebook–յան էջում։

«Հանդիպման շրջանակում քննարկվել են տարածաշրջանում զարգացող իրադարձություններին վերաբերվող օրախնդիր հարցերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արա Աբրահամյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրել է նաև իր ղեկավարած կազմակերպության և Հայաստանում ու Ռուսաստանում իրականացվող ՌՀՄ ծրագրերի մասին։

Հիշեցնենք` Կոպիրկինը երեկ հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։