Ադրբեջանը Արցախից հետո փորձում է ՀՀ սահմանամերձ տարածքներ գրավել. Այվազյան

Արա Այվազյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը կոշտ չարձագանքեց արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումներին, որը խրախուսեց Ադրբեջանին նույն քաղաքականությունը վարել Հայաստանի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանը, որին ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել

Իր ելույթում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է 2020թ․ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։ Նա ԵԽ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի զանգվածային խախտումներին, հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքին առնչվող խնդիրներին:

«Մենք կարևոր դեր ենք վերապահում Եվրոպայի խորհուրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետևանքների հասցեագրման գործում, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում: Կարծում ենք` Նախարարների կոմիտեն պետք է բազմապատկի իր ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ իր լիակատար աջակցությունը ցուցաբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ԵԽԽՎ-ին, Մարդու իրավունքների հանձնակատարին և այլ իրավասու մարմիններին: Մինչ այժմ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների բացահայտ խախտումներին նախարարների կոմիտեի պատասխանը համարժեք չի եղել»,–ասել է նա:

Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին

Այվազյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումներին կոշտ պատասխանի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ փորձ կատարելով գրավել սահմանամերձ տարածքներ և տեղի բնակչությանը զրկել իր ապրուստի միջոցներից:

«Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում»,–ասել է ԱԳ նախարարը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

«Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։