Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում կմասնակցեն միջազգային զորավարժությունների

Զորավարժությունները, որին մասնակցելու են տարբեր երկրների զինծառայողներ, կտևեն մինչև հունիսի 4-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ադրբեջանցի զինվորականները Թուրքիայի Քոնյա քաղաքում մասնակցելու են միջազգային «Anatolian Phoenix-2021» զորավարժություններին։ Այս մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը`հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Ներգրավված են մինչև 15 000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսել է զորավարժությունները

Զորավարժությունները մեկնարկելու են մայիսի 24-ին։ Դրանց մասնակցելու են տարբեր երկրների զինծառայողներ։

«Ադրբեջանը կներկայացնեն ռազմաօդային ու ռազմածովային ուժերի զինծառայողները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Զորավարժությունները տևելու են մինչև հունիսի 4-ը։

Հիշեցնենք`մայիսի 20-ին ավարտվեցին Ադրբեջանում անցկացնող հերթական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում էր ավելի քան 15․000 զինծառայող։

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնելու