Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` չկա և չի կարող լինել նոր ստորագրվելիք փաստաթղթի ոչ մի գաղտնի հավելված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե որն է նոր ստորագրվելիք փաստաթղթի ամենակարևոր դրույթը։ Նշենք, որ Փաշինյանն այս պահին ԱԺ–ում է և մասնակցում է ԱԺ արտահերթ նիստին։

Դա միակ փաստաթուղթն է, որը գտնվում է աշխատանքային քննարկման մեջ. Նիկոլ Փաշինյան

«Այդ փաստաթղթում ամենակարևոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժով, այլ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա նոր գաղափար է՝ ոչ, քանի որ ես այդ մասին հայտարարել եմ դեռ մայիսի 17-ին` ԱԽ նիստի ժամանակ»,–նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ասաց` հարցն այն է, որ Ադրբեջանն ասում է, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է ունենա երկկողմ ֆորմատով, սակայն հայկական կողմն էլ ասել է, որ դա պետք է լինի եռակողմ մակարդակով, քանի որ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ ՀՀ–ն չունի։

Նրա խոսքով` հայկական կողմն արձանագրել է, որ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈւ–ն կլքի մեր երկրի տարածքը, կամ էլ այդ փասատաթղթի մեջ կարձանագրվի դրույթ, որ ինչ–որ ժամկետում` 3-4 օրում պետք է զորքերի հետքաշման գործընթացը տեղի ունենա։

Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտադրում է առանց նախապայմանի ազատ արձակել հայ գերիներին

Փաշինյանը վստահեցնում է` չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց` փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կամ վրիպակ է` պետք է գրված լիներ «Նախագիծ», կամ էլ դա առաջարկ է` այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։