Տեսանյութում երևացող հայ զինծառայողները չեն գերեվարվել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` աղմկահարույց տեսանյութում երևացող բոլոր տղաները ողջ ու առողջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Այն տղաները, որոնք երևում են երեկ տարածված տեսանյութում, ողջ–առողջ են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Գերեվարվելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,– ասացին գերատեսչությունում:

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Հիշեցնենք` երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանցի զինվորները նսեմացնում էին հայկական զինվորական համազգեստով անձանց, հարվածում նրանց։ Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ հայ տղաներին գերի են վերցրել։

Ոչ թե 3-4 րոպեանոց է, այլ 2 ժամանոց. Փաշինյանը մեկնաբանեց համացանցում տարածված տեսանյութը