Ուրիշ ինչի՞ մասին են խոսել Շոյգուն և Հարությունյանը. ՀՀ ՊՆ–ն իր տարբերակն է ներկայացրել

ՌԴ պաշտպանության նախարարությունն այս հանդիպման մասին տարածած հաղորդագրության մեջ Սյունիքի մասին ոչինչ չի նշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

«Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր»,–ասվում է ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՌԴ ՊՆ–ն այս հանդիպման մասին տարածած հաղորդագրության մեջ Սյունիքի մասին ոչինչ չէր նշել։

Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում էր ՌԴ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ նույբպես նշված է, որ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել