Սառցե աղետն անխուսափելի է. գիտնականներ

Գերմանացի ու անգլիացի գիտնականները վստահ են, որ սառցադաշտային աղետն ու առաջիկա տարիներին ծովի մակարդակի բարձրացումն անխուսափելի են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Գերմանացի ու բրիտանացի գիտնականների կարծիքով՝ ապագայում Գրենլանդիայի հալչող սառցադաշտերը կանցնեն անդառնալի կետը, որից հետո կղզում սառցե վահանի ապակայունացումն անխուսափելի կդառնա: Գլոբալ տաքացման հետևանքով առաջացած աղետալի իրավիճակի մասին է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածը:

NASA-ի գիտնականները վերջնականապես ճշտել են՝ երբ կգա աշխարհի վերջը

Գիտնականները նշում են, որ սառցադաշտերի հալման հետևանքով նվազում է սառցե ծածկույթի բարձրությունը, ինչը նշանակում է, որ վահանի մակերևույթը ավելի ու ավելի բարձր ջերմաստիճանների կենթարկվի, քանի որ ծովի մակարդակում օդը ավելի ուժեղ է տաքանում: Դա կնպաստի գործընթացի արագացմանը, և կգա մի պահ, երբ նույնիսկ եթե ջերմաստիճանի բարձրացում տեղի չունենա, դա չի կանգնեցնի սառույցների հալումը, և ծովի մակարդակն անխուսափելիորեն կբարձրանա։

Գիտնականները պարզել են, որ Կենտրոնական ու Արևմտյան Գրենլանդիայի սառցադաշտերը՝ Յակոբսհավնի ավազանում, մոտենում են կրիտիկական կետին: Կանխատեսվում է, որ մոտ ապագայում սառցե վահանը կկորցնի զանգվածի զգալի մասը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է համաշխարհային նոր ջրհեղեղի մասին