Ռուսաստանում առաջարկել են աշխատանքային միգրանտներին փոխարինել կալանավորներով

Ռուսաստանում այս պահին 188 հազար մարդ պատիժը հարկադիր աշխատանքներով փոխարինելու իրավունք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովն առաջարկել է Ռուսաստանում բանտարկյալներին օգտագործել  այն աշխատանքներում, որտեղ այժմ աշխատանքային միգրանտներին են հրավիրում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կալաշնիկովի խոսքով՝ Ռուսաստանում այս պահին 188 հազար մարդ պատիժը հարկադիր աշխատանքներով փոխարինելու իրավունք ունի։

Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ

Կրասնոյարսկում մարդու իրավունքների հարցերով լիազորների համակարգող խորհրդում Կալաշնիկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջերս հանդիպել է մերձավորասիական տարածաշրջանների ղեկավարների հետ։ Քննարկվել է թեման, թե ինչպես կարգավորել միգրանտների հոսքը դեպի ռուսական այն օբյեկտներ, որտեղ աշխատուժի պակաս կա:

«Դե, մենք իսկապես կարող ենք տրամադրել ... Դա ԳՈւԼԱԳ չի լինի, դրանք բացարձակապես նոր արժանավայել պայմաններ կլինեն։ Քանի որ այդ մարդը աշխատելու է հանրակացարանի շրջակայքում կամ բնակարան է վարձելու, կամ գործատուն նրան պայմաններ կտրամադրի ընտանիքի հետ ապրելու համար: Նա կստանա արժանապատիվ աշխատավարձ», - ասել է Կալաշնիկովը։

Ռուսաստանում օրինապաշտ միգրանտներին կփրկեն արտաքսումից

Նա դիմել է օմբուդսմաններին՝ խնդրելով յուրաքանչյուր տարածաշրջանում«բարձրացնել այդ հարցը»։

Կալաշնիկովը նշել է, որ Ռուսաստանում կալանավորների թիվը 2021 թվականին կրճատվել ու հասել է 483 հազարի. 2010 թվականին ավելի քան 860 հազար բանտարկյալ կար:

Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ 2020 թվականին հաջողվել է ավելի քան 11 տոկոսով ավելացնել դատապարտյալների միջին աշխատավարձը: