Փաստաթղթի պատճառով փոթորկված Երևանը. բողոքի ակցիայի ամենավառ կադրերը

Sputnik

Այսօր` ժամը 17։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի մոտ, հանրահավաք մեկնարկեց։

Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Պատճառը աղմուկ հանած փաստաթուղթն է, որը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել ադրբեջանական և ռուսական կողմերի հետ։

Հանրահավաքի կազմակերպիչները պաշտպանության նախարարությունից և գլխավոր շտաբից պահանջում են կատարել երկրի պաշտպանության սահմանադրական պարտականությունները` ամրապնդել դիրքերը Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով, ինչպես նաև դադարեցնել ապատեղեկատվություն տարածելն ու հանրությանը ասել բացառապես ճշմարտությունը։

Ակցիային մասնակցում են «5165» ազգային շարժման ղեկավար Կարին Տոնոյանը, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Ցուցարարները հայտարարեցին, որ եկել է բեկումնային պահը և անհրաժեշտ է անցնել վճռական գործողությունների։

Sputnik Արմենիան ներկայացնում է փոթորկված Երևանի ամենավառ կադրերը։

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։

1 / 23
Կարին Տոնոյան
2 / 23
Գևորգ Թամամյան
3 / 23
Ոստիկաններ
4 / 23
Բողոքի ակցիայի մասնակիցներ
5 / 23
Արա Զոհրաբյան
6 / 23
Ոստիկաններն ու բողոքի ակցիայի մասնակիցները
7 / 23
Տարոն Մարգարյան
8 / 23
Ոստիկաններ
9 / 23
Բողոքի ակցիա
10 / 23
Բողոքի ակցիա
11 / 23
Առաքել Մովսիսյան
12 / 23
Բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայում
13 / 23
Բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայում
14 / 23
Բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայում
15 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
16 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
17 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
18 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
19 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
20 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
21 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
22 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից
23 / 23
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից