Ոչ թե 3-4 րոպեանոց է, այլ 2 ժամանոց. Փաշինյանը մեկնաբանեց համացանցում տարածված տեսանյութը

Փաշինյանը բացատրել է, թե ինչպես է պատահել, որ ադրբեջանական զինվորականներն անցել են ՀՀ սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Երեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորականները հալածում են հայ զինվորականներին, իրականում ոչ թե 3-4 րոպեանոց է, այլ 2 ժամանոց։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` տեսանյութը հրապարակած անձինք իրեց էջերում թաքցրել են փաստը, որ տեսանյութի սկզբնաղբյուրն ադրբեջանական աղբյուրներն են։

«Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, չի կարելի որակել»,– ասաց նա` հավելելով, որ դրան պետք է հանրութոյւնն արձագանքի, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին հանրության նկատմամբ։

Փաշինյանը նաև բացատրեց, թե ինչպես է պատահել, որ ադրբեջանական զինվորականներն անցել են ՀՀ սահմանը։

Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին

«Այդ հատվածները բարդ լեռնային ռելիեֆով հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ։ Ինչպիսի վիճակում է այսօր այդ հատվածներում հայկական կողմից, նույն վիճակում է Ադրբեջանի կողմից։ Այստեղ ուրիշ խնդիր կա` նոյեմբերի 9-ի հայտարարության հետ այսօրվա վիճակը պետք է համադրենք, որովհետև, այո՛, մեր գնահատմամբ` Ադրբեջանի զորքերի շարժը ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս փաստն արձանագրեկու հարցով պետք է դիվանագիտական աշխատանք տարվի։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 18–ին հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, բայց արագ հարթվել է։

«Ես ժողովրդից ոչինչ չեմ թաքցնում». Վարդենիսում պատրաստ են նաև հարցի ուժային լուծմանը

Երեկ` մայիսի 19–ին, ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի տարածած` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, իսկ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցրել էր, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: