Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են գերիների հարցը

Հայկական կողմից քննարկմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից` նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինն ու Ալեքսանդր Գրուշկոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունները` փոխնախարների մակարդակով,  քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել՝ նվիրված երկու երկրների միջև համագործակցությանը բազմակողմ հարթակներում:

«Ականապատ տարածքների քարտեզները տալու մեջ չէ խնդիրը». Քոչարյանը` գերիների վերադարձի մասին

Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, քննարկման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին, այդ թվում` հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակմանը։

Հայկական կողմից քննարկմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ռուսական կողմից` նախարարի տեղակալներ Սերգեյ Վերշինինն ու Ալեքսանդր Գրուշկոն:

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարությամբ հրադադար հայտարարելուց ի վեր Հայաստան է վերադարձել 73 հայ գերի։ 

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գերության մեջ են գտնվում մոտ 200 մեր հայրենակիցներ։