ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ֆրանսիան Վրաստանին է արտահանձնել 1994 թվականին Թբիլիսիում Մինասյանների ընտանիքի դաժան սպանության մեղադրյալներից ևս մեկին` Վ.Գ.-ին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ինտերպոլը Վ.Գ.–ի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 2018 թվականին:
Խոսքը 27-ամյա վաղեմության աղմկահարույց սպանության մասին է։ 1994-ի հունվարի 18-ին Վ.Գ.-ն և մի խումբ անձինք առևանգել են Վազգեն Մինասյանին` որպես փրկագին պահանջելով 75 հազար դոլար։
Երբ Մինասյանների ընտանիքը հայտարարել է, որ գիտի, թե ով է գողացել իրենց որդուն ՝ Վազգեն Մինասյանը, նրա ծնողները՝ Նշանը և Ֆլորան, դաժանաբար սպանվել են (1994 թվականի փետրվարի 19-ին) հարսի և նրանց մանկահասակ թոռան աչքի առաջ։
Վազգենի քույրը ՝ Գայանեն, ծանր վիրավորվել է։ Բացի այդ, հանցագործները գողացել են նաև ընտանիքին պատկանող թանկարժեք զարդեր։
Մինասյանների ընտանիքի գործը բացահայտվել է 2011-ին։ Մեղադրանք է առաջադրվել յոթ մարդու. նրանցից երեքը ձերբակալվել են և դատապարտվել, երեքը դիմել են փախուստի։ 2013 թվականին Ֆրանսիայում հայտնաբերվել են մեղադրյալներից երկուսը։
Արմավիրում կատարված սպանությունից հետո խուզարկել են Դոն Պիպոյի բնակարանը
Ֆրանսիան Վ.Գ.-ին դատապարտել է 7 տարվա ազատազրկման ՝ ավազակային հարձակման և ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար:
Մեղադրյալներից մեկը դեռևս գտնվում է հետախուզման մեջ։