ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Միջազգային փաստաթղթերը ստացվում են արտաքին գործերի նախարարության խողովակներով։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի այն կարծիքին, թե ԱԳՆ–ն տեղյակ չէ նոր ստորագրվելիք փաստաթղթի մասին։
«Հիմա այնպիսի ժամանակներն են, որ մարդիկ երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են` ասում են` չէ, մենք չենք, մենք չենք»,–ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ փաստաթղթերը ստացվում են հետևյալ կանոնակարգով` այն տրվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն, դեսպանատունն ուղարկում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` նախարարին։ ԱԳ նախարարն էլ փաստաթուղթն ուղարկում է Փաշինյանին։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց
Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։
Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։