Արմեն Գևորգյանը չի ընդունել մեղադրանքը. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Փաստաբանը նշել է, որ Արմեն Գևորգյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Ուզում են «Հայաստան» դաշինքում աշխատանքս խափանել». Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց

Նա նշել է, որ իր պաշտպանյալը չի պատասխանել որևէ հարցի, իրեն առաջադրված մեղադրանքը որակել է քաղաքական և ակնհայտ ապօրինի։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

«Արմեն Գևորգյանը սկզբունքային գտնվելով իր դիրքորոշմանը՝ որևէ դատավարական փաստաթղթի չի ծանոթացել և ոչ մի որոշում, արձանագրություն չի ստորագրել»,- գրել է նա։

Նա նշել է, որ Արմեն Գևորգյանը այսօր երկու անգամ վարույթն իրականացնող մարմնի կանչով պատշաճ ներկայացել է և որևէ խուսափողական գործողություններ չի կատարել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գևորգյանը հրավիրվել է ՀՔԾ` հարցաքննության։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը պետք է դադարեցվի. «Հայաստան» դաշինք

Հավելենք, որ Արմեն Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետն է։