Արցախում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ

Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ՝ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրեսը»։

Գեղարքունիքում կրակոցներից հետո ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել. ՊՆ

Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորիստի ուղղությամբ։

Քաղաքացին վնասվածքներ է ստացել, բայց ոչ թե հրազենից, այլ տրակտորի դիմապակու փշրված ապակիներից։

Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։

Արցախի ներքին գործերի նախարարությունից լուրն առայժմ չեն հաստատել։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներին ու փախստականներին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: