Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանին նշանակել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նոր տեղակալ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Հակոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ:

Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։ 

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։