Վաղարշակ Հարությունյանը սյունիքյան զարգացումները ներկայացրել է Ղազախստանի դեսպանին

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու նորանշանակ դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակը ներկայացրել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ նախարարն այսօր ընդունել է նորանշանակ դեսպանին։

Վաղարշակ Հարությունյանը սյունիքյան զարգացումները ներկայացրել է Ղազախստանի դեսպանին

Հարությունյանը դեսպանին է ներկայացրել սյունիքյան զարգացումները:

«Զրուցակիցները կարևորել են իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում գործադրվող ջանքերը, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ խնդիրների շուրջ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Վաղարշակ Հարությունյանը սյունիքյան զարգացումները ներկայացրել է Ղազախստանի դեսպանին

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։