ՌԱԴԻՈ

«Ես ժողովրդից ոչինչ չեմ թաքցնում». Վարդենիսում պատրաստ են նաև հարցի ուժային լուծմանը

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գեղարքունիքի սահմանին տիրող իրավիճակին։
Sputnik
«Ես ժողովրդից ոչինչ չեմ թաքցնում». Վարդենիսում պատրաստ են նաև հարցի ուժային լուծմանը

Հակոբ Ավետյանի փոխանցմամբ`վերջին երկու օրվա ընթացքում սահմանին ադրբեջանցիների հետ որևէ միջադեպ չի գրանցվել, երկու կողմերն էլ սպասողական վիճակում են, սպասում են բանակցությունների արդյունքներին։ Ըստ նրա` ամենակարևոր հանգամանքն այն է, որ ադրբեջանցիների կողմից առաջխաղացում չկա։

«Բանակցությունների վերաբերյալ ինֆորմացիա ստանում ենք։ Ես ժողովրդից ոչինչ չեմ թաքցնում։ Ընդհանրապես չեմ ցանկանում, որ խուճապ առաջանա, և երբ ներկայացնում ենք իրական վիճակը, մարդիկ ավելի լավ են ընկալում այն։ Մեր ժողովուրդն առհասարակ այս պատերազմի ընթացքում այնքան բան տեսավ, որ ադրբեջանցիների սահմանային սադրանքները կարողանում է նորմալ տանել, խուճապի չի մատնվում»,– նշեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը։

Ավետյանի խոսքով`հայկական կորպուսն իր հրամանատարի գլխավորությամբ լավ մարտավարություն է ընտրել և պաշտպանական միջոցներ կիրառելով` թույլ չի տալիս ադրբեջանցիներին թիկունքի հետ կապված մատակարարման գործողություններ իրականացնել և տեղանքում ամրանալ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը։ Ըստ Ավետյանի` հայ զինվորականների կազմակերպչական աշխատանքներն իսկապես տեսանելի են ու արդյունավետ. երբ ինքը բարձրանում է հենակետեր, տեսնում է նրանց հաստատակամությունն ու խիզախությունը։ 

ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում. ՊՆ–ն` Սյունիքի մասին

«Ամեն դեպքում վտանգը կա, ճիշտ կլինի` մեր համաքաղաքացիները պահպանեն իրենց անվտանգությունը, եթե, օրինակ, հովիվները տեսնում են ադրբեջանցիներին, ապա նախընտրելի է, որ մոտ չգնան, որովհետև հարաբերական անդորրը կարող է ցանկացած պահի խախտվել։ Այդուհանդերձ, ադրբեջանցիների ներկայությունը լուրջ խոչընդոտ է անասնապահության համար ու թեև այդ հանգամանքը մտահոգում է մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, սակայն նրանք զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով»,– նշեց Գեղամասարի ղեկավարը։ 

Ավետյանի պնդմամբ` հայկական կողմի համար կա մեկ լուծում` ադրբեջանցիները պարտադիր պետք է նահանջեն ու հեռանան ՀՀ տարածքից, որովհետև ոչ մի կերպ հնարավոր չէ հարմարվել առկա իրավիճակին և վարդենիսցիները պատրաստ են նաև հարցի ուժային լուծման տարբերակին, պատրաստ են մասնակցել բոլոր անհրաժեշտ գործողություններին։

Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման հարցում. Լավրով

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Դրանք շարունակվելու են այսօր՝ մայիսի 19-ին։